Հունվարի 12-ին նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը
Հունվարի 12-ին նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որից հետո շփումներ կկայանան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում արել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «միասնական են Ռուսաստանի նկատմամբ սկզբունքային դիվանագիտությանը հավատարիմ մնալու իրենց ցանկության մեջ։ Այս վարչակազմը հավատարիմ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին հստակ և հետևողական մոտեցմանը: Մենք ձգտում ենք միավորել դաշինքը երկու ուղղությամբ՝ զսպման և դիվանագիտության», -ասել է ԱԳՆ պաշտոնյան:
«Այս առումով մենք ակնկալում ենք Ռուսաստանի հետ համատեղ մասնակցություն հունվարի 10-ին կայանալիք ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը»,- ասել է նա։ «Բացի այդ, պարզ է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ծրագրում են հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի մակարդակով հանդիպում անցկացնել, իսկ հունվարի 13-ին նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների միջև»,–նշված է հայտարարության մեջ։