Թուրքիայում միգրանտների նավ է խորտակվել. կան զոհեր
Թուրքիայի Իզմիրի շրջանի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, երկուսը զոհվել են, 24-ը՝ փրկվել: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։
«Իզմիրի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 անօրինական միգրանտի դի, իսկ 24-ը փրկվել են»,– գրում է թերթը։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ինքնաթիռ, ուղղաթիռ, երկու նավ և առափնյա պահպանության սուզվող խումբ։