Քաբուլի կանայք ցույցի ժամանակ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Տասնյակ կանայք բողոքի ցույց են անցկացրել Քաբուլում՝ ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների, որոնք սառեցրել են Աֆղանստանի պետական պաշարները։
Այս մասին հայտնում է TOLOnews-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աֆղանստանի հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարների պաստառներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչեր են եղել։