ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Դատախազությունը հայտնում է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում կաշառքի բազմաթիվ դեպքերի մասին

2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառու անձանցից մեկին Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում ծրագրում, իսկ մյուսին՝ Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել է մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով կաշառք՝ որպես մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների:

Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն Զբաղվածության պետական գործակալության շահառու 2 անձի Անասնապահական ծրագրում ընդգրկելու համար, 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել է զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։

Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։

Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին Երիտասարդների աշխատանքային պրակտիկա ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել է 5.000 ՀՀ դրամ կաշառք։

Քրեական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին և նրա տեղակալ Ս. Ա.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով , կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, կենտրոնի 5 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Բոլոր նշված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կաշառք տալու համար ևս 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում վերջիններիցս 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեի, 7 աշխատակիցների և կաշառք տվող մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 2021թ. դեկտեմբերի 28֊ին մարզի դատախազությունից ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: