Մոսկվան պատրաստ է միջնորդ լինել Թուրքիայի և Հայաստանի միջև
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության մեջ, օգնել «ցանկացած ձևով», RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել ցանկացած ձևով: Միևնույն ժամանակ, մենք կարևոր ենք համարում հրաժարվել նախնական պայմանների առաջադրումից, կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը եւ բարիդրացիություն»,- ասել է Ռուդենկոն։