Ռուսաստանի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Թուրքիայի մտադրությունը՝ երկխոսություն սկսելու շուրջ
Մոսկվան ողջունում է հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի և Թուրքիայի մտադրությունը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Այս տեսանկյունից մենք ողջունում ենք երկկողմ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը, որը վերջերս ակտիվորեն դրսևորվեց Անկարայի և Երևանի կողմից»,- ասել է Ռուդենկոն։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից։