Դեպի Աֆղանստան էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվել է 50%-ով
Ուզբեկստանում տեխնիկական խնդիրների պատճառով Աֆղանստան էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվել է 50%-ով, հայտնում է Աֆղանստանի ազգային էլեկտրաէներգիայի Da Afghanistan Breshna Sherkat-ը, հաղորդում է Fergana-ն։
«Այս խնդրի արդյունքում էլեկտրաէներգիայի երթուղին մեկ տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Քաբուլում, կբախվեն էլեկտրաէներգիայի սակավության խնդրին», - ասվում է էներգետիկ ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Աֆղանստանը էլեկտրաէներգիա է ներկրում հարեւան Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից։