Ախր, էս անտերը, Սովետի թիվը չի, հիմա շատ դժվար է տեղեկությունները թաքցնել. Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին, որը բացահայտում է վերջինիս հերթական մոնիպուլյացիան։ Պատգամավորը մասնավորապես գրել է.
«Փաշինյանն իր հայտնի «100 փաստ նոր Հայաստանի մասին» տրագիկոմիկ սերիալում հպարտանում էր Հայաստանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին։ Թե բա՝ երբեք, աննախադեպ, պատմական, ֆլան-ֆստան։ Նայում եմ Համաշխարհային բանկի տվյալները: Մեղմ ասած՝ իրար չեն համապատասխանում։ Փաստացի, գործազրկության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերի վրա ենք:
Բայց դե մեզ համար դա հո նորություն չէ։
ՄԽ համանախագահներից երկուսը չեն հաստատում, իսկ երրորդը հերքում է թավշյա վարչապետի խոսքերը։ Ախր էս անտերը Սովետի թիվը չի, հիմա շատ դժվար է տեղեկությունները թաքցնել»:

