Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի և եղբայրների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով. հերոսի հայր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի եւ եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պայթյունների պահին պատերազմով անցած եւ ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ որ մեկին դա հետաքրքի՞ր է։
Ովքե՞ր էին պայթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։ Երկու Հայաստան բախվել էր միմյանց։
Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ Եռաբլուրի միջոցառմանն էր հետեւում, երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին»: