Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է երկրների միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը։
«Ամանորի շնորհավորանքները փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, շոշափվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկները, իրավիճակը Հարավային Կովկասում, Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր։