Ռուսաստանը «ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա»․ The Wall Street Journal
Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները նոր տարում կդառնան ԱՄՆ-ի հիմնական խնդիրները, ուստի այս երկրների ղեկավարների հետ առաջիկա բանակցությունները վճռորոշ կլինեն Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ապագայի համար։
Այս մասին նախկին սենատոր Ջոզեֆ Լիբերմանը գրում է The Wall Street Journal-ի հոդվածում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը «փորձարկում են Սպիտակ տան ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականության ուժը», որը Ջո Բայդենի նախագահության առաջին տարում ցույց տվեց իր հավատարմությունը սկզբունքներին։
Այսպիսով, նրա կարծիքով, այժմ Ռուսաստանը «ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա», իսկ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները «միջուկային զենք ստեղծելու համար»։ Բացի այդ, միայն Վաշինգտոնը կարող է պահանջներ ներկայացնել Մոսկվային և Թեհրանին, և ոչ հակառակը, -գրում է հոդվածագիրը։