Իրանում հորդառատ անձրևների հետևանով ուժգին ջրհեղեղ է առաջացել
Իրանի Ֆարս նահանգի Լամարդե քաղաքում հորդառատ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել։
Ինչպես հաղորդում է Azad Iran Telegram ալիքը, ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել տներին և ենթակառուցվածքներին։
Տարերային աղետի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են։