Զինված բախումներ՝ Կոլումբիայում․ կա 17 զոհ
Առնվազն 17 մարդ է զոհվել Կոլումբիայի Արաուկա նահանգում Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին և Ազգային ազատագրական բանակի զինյալների միջև բախումների հետևանքով։
Պաշտոնյայի խոսքով՝ տեղեկությունը ստացվել է տեղի բնակիչներից, սակայն այն դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։ Զինված բախումների մասին տեղեկություններ են ստացվել նաև Սարավենայի, Ֆորտուլի և Թամեի նահանգներից։
Նշվում է, որ սպանություններից հետո հարյուրավոր մարդիկ արդեն ծրագրում են հեռանալ իրենց տներից։
Անօրինական զինված խմբավորումները ակտիվ են Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։