Պենտագոնի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում։
«Ես խնդրեցի թեստավորում անցկացնել այն բանից հետո, երբ ախտանշաններ ի հայտ բերեցի, երբ արձակուրդում էի՝ տանը», - ասել է Օսթինը:
Նրա խոսքով՝ COVID-19-ի թեստը դրական արդյունք է տվել։ Նրա մոտ այժմ նույնպես հիվանդության «թեթև ախտանշաններ» է նկատվում։
Նախարարը մտադիր է տանն անցկացնել կարանտինի շրջանը. Նա նաև տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իր ախտորոշման մասին։
«Իմ վերջին հանդիպումը Բայդենի հետ եղել է երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, իմ առաջին ախտանիշների սկսվելուց ավելի քան մեկ շաբաթ առաջ», - ավելացրել է Օսթինը: