Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է TRT Haber-ը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սուդանում, Եթովպիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։