Փոխհրաձգություն Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների զինյալների և թուրքմեն սահմանապահների միջև զինված բախումներ են տեղի ունեցել երկու պետությունների սահմանին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է աֆղանական Hasht-e subh թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երեք օր առաջ Թուրքմենստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները սպանել են մեկ քաղաքացու, ծեծի են ենթարկել մեկ ուրիշին։ Միջադեպի հետաքննության ընթացքում իրենց գործողություններին ի պատասխան՝ թալիբները կրակոցներ են արձակել»,- ասել է Ջուզջան նահանգի տեղեկատվության և մշակույթի բաժնի ղեկավար Հիլալ Բալխին։
Ինչպես նշվում է, փոխհրաձգությունը թուրքմենական սահմանապահների և թալիբների միջև տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 3-ին, Ջուզջան նահանգի Համաբ շրջանում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։