Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում` ժամը 18։00-ից։
Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին: