Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը։
Տոկաևը համապատասխան հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի, փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ ընդունել՝ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,- ասված է հրամանագրում։
Համաձայն հրամանագրի՝ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հրաժարական տված կառավարությունը գլխավորում էր Ասկար Մամինը, ով վարչապետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարին։