Եվրոպան երկու ամսից կարող է մնալ առանց գազի․ Bloomberg
Եվրոպան առաջիկա երկու ամիսներին կանգնած է առանց գազի մնալու վտանգի տակ՝ ցուրտ եղանակի և պահեստում կապույտ վառելիքի քիչ պաշարների պատճառով, գրում է Bloomberg-ը։
Հրապարակման հեղինակները նշել են, որ վառելիքի ճգնաժամի նախադրյալներն է եղել բնական գազի ներքին արտադրության անկումը։ Արդյունքում, անցյալ տարի եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է քամու և արևային էներգիայի տատանողականության պատճառով։
«Առջևում ձմռան երկու ամենացուրտ ամիսներն են, և մտավախություն կա, որ Եվրոպան կարող է մնալ առանց գազի»,- ասվում է հոդվածում։