Հանրային վայրերում կպահանջեն թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ. Փաշինյանն առաջարկեց տնայցեր կատարել ու պատվաստման կոչ անել
Երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, ըստ որի` հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երկուշաթի օրը կհրապարակվի, առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում,
խնդրում եմ պատվաստվել»:
Նա առողջապահության նախարարությանն առաջարկեց տնայցեր կազմակերպել ու չպատվաստված քաղաքացիներին կոչ անել պատվաստվել: