Ղազախստանում ցուցարարները հրկիզել են Ալմաթիի վարչակազմի շենքը
Ղազախստանում ցուցարարները մտել են Ալմաթիի վարչակազմի շենք և հրկիզել այն, հայտնում է Sputnik Ղազախստանը։ Ներսում ոստիկաններն են եղել։
Ցուցարարների մոտ եղել են նաև պայթուցիկներ, ինչպես նաև վահաններ և փայտեր։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ շենքից սեւ ծուխ է բարձրանում։
Ցուցարարներիի մեկ այլ հատված այս պահին փորձում է ներխուժել նախագահի հին նստավայր։