Ադրբեջանը կքանդի օկուպացված Շուշիի մի շարք շենքեր և շինություններ
Ադրբեջանը հայկական օկուպացված Շուշիում կքանդի մի շարք շինություններ նոր մզկիթի համալիր կառուցելու նպատակով։
Քանդման ենթակա են վեց հինգհարկանի շենքեր, Շուշիի խորհրդարանի շենքը և այլ օբյեկտներ։
Ադրբեջանի մշակույթի նախարարությանը կից մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը այս աշխատանքներում ներգրավել է «Յունի Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին։