Բոլորը վստահ են, որ «թավշյա հեղափոխություններն» իրագործում է արևմուտքը, բայց չգիտես ինչու հողերն անցնում է ռուսներին. Ղազախստանը բացառություն չի լինելու. քաղտեխնոլոգ
Բոլոր այն պետությունները, որտեղ «հեղափոխություն» է եղել, կորցրել են իրենց հողերի մի մասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը վստահ են, որ «գունավոր (թավշյա) հեղափոխություններն» իրագործում է արևմուտքը, բայց չգիտես ինչու հողերն անցնում է ռուսներին:
Ի դեպ, Ղազախստանը բացառություն չի լինելու»։