Ղազախստանում ցուցարարները գրավել են Ալմաթիի նախագահական նստավայրը
Ղազախստանում ցուցարարները գրավել են Ալմաթիի նախագահական նստավայրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մի քանի հազար մարդ ներխուժել է Ալմաթիի նախագահի նստավայրի շենքը։ Շուրջբոլորը ծխի մեջ է, ներսում նռնակների պայթյուններ և կրակոցներ են լսվում», - հայտնում է Vlast պորտալը։
Հազարավոր ցուցարարներ շարունակում են ժամանել Ալմաթիի համալիր, ըստ լրատվամիջոցների, մինչդեռ իշխանությունները Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (Աստանա) հունվարի 5-19-ը արտակարգ դրություն են հայտարարել: