Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակելԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիՄիշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ
Թրամփը Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի, Զելենսկու և Սիրիայի նախագահի հետԱվինյանը վարչարարական տեռnր է ուզումԵրևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները իրականացրել են զորավարժական թռիչքներԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունելՀնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. ՏոնոյանՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն ԲոգարյանՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայովԿիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱրտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ
Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան (տեսանյութ)Կոնստանտինովկայի համար թեժ մարտեր են ընթանում. Զելենսկի
Հասարակություն

Նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրգործ

Կառավարության այսօրվա նիստում սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: Ըստ այդմ՝ նախատեսվում է , որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների: Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով:

Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

Կառավարության հաղորդմամբ, սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը, մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ գործիքակազմով է վերահսկվելու նոր ինքնակամ շինությունների կառուցումը կանխելու գործընթացը. «Ինչպե՞ս ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառույցների բում տեղի չունենա»:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և ունեցած տվյալների բազայով:

«2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023 , 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին:

«Ինքնակամ շինության հայտնաբերման պահից համայնքի ղեկավարի վրա դրվում է պահանջ այն ապամոնտաժելու՝ առանց դատարանի վճռին սպասելու: Եթե դա տեղի չի ունենում, ապա տեսչական մարմինը որոշում է կայացնում և ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարողին, որպեսզի շինությունը ապամոնտաժվի: Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ ինքնակամ շինություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող օրինականացվել, և զերծ մնան նման գործողություններից»,-նշել է Սուրեն Թովմասյանը :

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. «Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց, դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր, նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:

Արթուր Ասոյանը նշել է, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը:

«Սակայն, բացի ՏԻՄ-երից, նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ասել էէ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը: