Վերադառնանք մեր «դարդերին» կամ թուրքերի «ջերմ բարևները». Արման Աբովյան
Քանզի շուտով Մոսկվայում նախատեսվում է թուրքական ֆաշիստական ռեժիմի և փաշինյանական իշխանության ներկայացուցիչների միջև հերթական հակահայկական «մերձեցման» փարթի, թուրքերը այդ հանդիպմանը ընդառաջ և «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում կրկին «աչքալուսանքն են» ուղարկում Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» և ողջ հայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի գրասենյակը պաշտոնապես դիմել է թուրքական պառլամենտ, որ վերջինս զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից 28 պատգամավորի, որոնք անցած տարի ապրիլի 24֊ին կոչ են արել ներկայիս թուրքական վարչակազմին ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը։
Հիմնականում խոսքը գնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» խմբակցության պատգամավորների մասին։
Թուրքերը մեղադրում են վերջիններիս «թուրքական ինքնության և պետության» վիրավորելու և վարկաբեկելու մեջ։
Մի խոսքով, պետք է հստակ ֆիքսել, որ թուրքական հակահայկական ֆաշիստական վարչակազմը հանդիսանում է Հայաստանի իշխանության համար որպես «նորմալ» բանակցային գործընկեր։
Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե էլի ի՞նչ պետք է անեն թուրքերը, որ ի վերջո մենք հասկանաք։ թե ու՞ր է մեզ տանում ներկայիս հայկական իշխանության ապազգային թրքամետ քաղաքականությունը։
Հ.Գ
Հիշում եք այն հանրահայտ, աբսուրդային հարցը - Ուզո՞ւմ են մեզ թուրքերը կոտորել, թե՞ ոչ։
Կարծում եմ թուրքերը 345627֊րդ անգամ պատասխանեցին այդ հարցին»,- գրել է Աբովյանը՝ հրապարակելով «Ասպարեզ»-ի հոդվածը։