Ավիափոխադրողները չեղարկել են թռիչքները դեպի Ղազախստան
Մերձավոր արևելյան Flydubai, Air Arabia և Jazeera Airways ավիաընկերությունները հինգշաբթի չեղարկել են իրենց կանոնավոր չվերթները դեպի Ալմաթի՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողների հայտարարությունները։
Emirates ավիաընկերությունները դեռ չեն պատասխանել իրենց ծրագրերի մասին լրագրողների հարցերին։
Նուր-Սուլթան օդանավակայանի առցանց ցուցատախտակից հետևում է, որ չեղարկվել են հաջորդ թռիչքները դեպի Ալմաթի, Ստամբուլ, Մոսկվա, Ակտոբե։