Ռուսական ռուբլին անկում է ապրել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո
Ռուսական ռուբլին շարունակել է անկումը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Գործակալությանը տված մեկնաբանությունում ռուս փորձագետ Սերգեյ Դրոզդովն ասել է, որ ռուբլու ակտիվների վրա ճնշումն աճել է այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։
Մյուս գործոնը ներդրողների ակնկալիքներն են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է հունվարի 10-ին։