Ղրղզստանը պատրաստ է օգնել Ղազախստանին
Ղրղզստանը հաստատում է իր պատրաստակամությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում իր դաշնակցային պարտավորությունները կատարելու՝ կապված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կոչի հետ, հայտարարել է հանրապետության վարչապետ Ակըլբեկ Ժապարովը երկրի նախարարների կաբինետի նիստում։
«Համաձայն պետության ղեկավարի և ՀԱՊԿ խորհրդի որոշման՝ Ղրղզստանի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին և անհրաժեշտության դեպքում կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում՝ կապված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հետ», - վարչապետի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։