Ղազախստանում անկարգություններից տուժել է ավելի քան հազար մարդ
Ղազախստանում զանգվածային ցույցերի և անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ։
Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վիրավորների ու տուժածների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ընդգծենք, որ երկրում սահմանված է արտակարգ դրություն։ Երկարացվել են նաև դպրոցական ձմեռային արձակուրդները։