Իրաքում ԱՄՆ նախկին ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Իրաքի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են առնվազն հինգ հրթիռ, որոնք ուղղված են եղել Այն ալ-Ասադ ռազմաբազային, որը գտնվում է արևմտյան Անբար նահանգում, որը նախկինում օգտագործվել է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի կողմից։
Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, հրթիռները խոցվել են ռազմաբազայից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Այս շրջանում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:Վերջին երկու օրվա ընթացքում Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն կանխել են մի քանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներ և հրթիռային հարձակումներ Այն ալ-Ասադ բազայի, ինչպես նաև զինվորականների ուղղությամբ: