Ղրղզստանը Ղազախստանից տարհանում է իր քաղաքացիներին
Ղրղզստանի իշխանությունները սկսել են տարհանել Ղազախստանում գտնվող իրենց քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն։
«Ներկայումս արտաքին գործերի նախարարությունը տարհանում է Ղրղզստանի քաղաքացիներին Ղրղզստանի և Ղազախական սահմանի անցակետերի միջոցով՝ հայրենակիցներին հյուպատոսական և իրավական օգնության շրջանակում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ ներկայումս գործում են երկու պետությունների սահմանին տեղակայված անցակետերը, և անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադառնալ ցանկացող Ղրղզստանի քաղաքացիները կարող են ազատորեն հատել սահմանը։