Ղազախները Բայրակթարներ էին գնել ու հավանաբար կերել են քարոզչական այն կուտը, որ կոչվում էր «ռուսները շատ են թուլացել, կարող ենք լավ էլ գլխներից թռնել». քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միջպետական միությունները ձևավորվում են տարբեր հիմքերով․
Մեկի պարագայում պետություններին միացնում է առավել արդյունավետ, մրցունակ ու կենսունակ ապրելու կոլեկտիվ հնարավրորությունը։
Մեկ այլ դեպքում անվտանգության դեֆիցիտը ու հարևանների հետ կապված անվտանգության հարցերը լուծելու անկարողությունը, չցանկությունը, երբ դու քո ինքնիշխանությունը հանձնում ես քեզանից առավել ուժեղին՝ ստանալով դրա դիմաց անվտանգության որոշակի երաշխիքներ (ՀՀ, Բելոռուս, միգուցե նաև Ղազախստան)։
Ի դեպ, վերջերս ղազախները Բայրակթարներ էին գնել ու հավանաբար կերել են քարոզչական այն կուտը, որ կոչվում էր «ռուսները շատ են թուլացել, կարող ենք լավ էլ գլխներից թռնել»։
Ամեն դեպքում սա պետության քաղաքականության ու արդյունավետ կամ անարդյունավետ կառավարման տրամաբանական հետևանք է, իսկ մնացյալը լիրիկա է»։