Տաջիկստանը պատրաստ է մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ գործողությանը
Տաջիկստանը պատրաստ է մասնակցել Ղազախստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ գործողությանը, հայտնել են երկրի ԱԳՆ-ում։
«Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին, մենք մտադիր ենք մասնակցել կոլեկտիվ խաղաղապահ գործողությանը Ղազախստանին օգնություն ցուցաբերելու համար՝ ծագած վտանգը վերացնելու համար», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Տաջիկստանն անկեղծ կարեկցությամբ է հետևում եղբայրական Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։