Պորոշենկոն վերադառնում է Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է հունվարի 17-ին վերադառնալ Ուկրաինա և մտադիր է հանդիպել երկրի գլխավոր դատախազի հետ։ Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցում։
«Հունվարի 17-ին, ինչպես խոստացել էի, կվերադառնամ Կիև՝ ներկայանալու դատարան և հանդիպում կանցկացնեմ գլխավոր դատախազի հետ՝ օգտվելով ժողովրդական պատգամավորի շտապ ընդունելության իրավունքից»,- գրել է Պորոշենկոն։
Նա նշել է, որ վերադառնում է «ոչ թե Զելենսկիից պաշտպանվելու, այլ Ուկրաինային ոչ կոմպետենտ ղեկավարությունից և արտաքին ագրեսիայից, ավտորիտար ռեժիմ կառուցելու»։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Պյոտր Պորոշենկոյին մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության և ահաբեկչությանը օժանդակելու կասկածանքով։ Նա դարձավ Վիկտոր Մեդվեդչուկի, այսպես կոչված, «ածխի գործով» չորրորդ կասկածյալը։