Ալմաթիի կենտրոնում կրակոցները շարունակվում են. կան զոհեր
Ալմաթիում այրվում է «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքը, հաղորդում է «Միր-24» հեռուստաալիքը։
Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները չեն հանդարտվում, կան տուժածներ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փողոցներում կարելի է տեսնել մահացածներին, որոնք պառկած են հենց ճանապարհին։ Կրակել են մի քանի մեքենաների ուղղությամբ, որոնցից առնվազն երկուսում մարդկանց դիեր են եղել։ Առավոտյան իրադարձությունների կենտրոնը Հանրապետության հրապարակն է։ Քաղաքի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է. ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։
Անկարգություններ հրահրողներից շատերը շրջում են Ալմաթիում առանց պետհամարանիշների մեքենաներով։
Նրանք նշել են, որ քաղաքաբնակներից պահանջվում է փաստաթղթեր ունենալ։ Արտակարգ դրության ամենախիստ պատժամիջոցները կկիրառվեն առանց պետհամարանիշների ավտոմեքենաների տերերի նկատմամբ։