44 զոհ, 766 վիրավոր և 3000 կալանավորված․ Իրավիճակը Ղազախստանում շարունակում է մնալ գերլարված
Ղազախստանի իրավապահ մարմինները անկարգությունների ժամանակ հատուկ գործողությունների արդյունքում սպանել են 26 մարդու, եւս 18-ը վիրավորվել են, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել ավելի քան 3 հազար ցուցարար։
«Ներկայումս ավելի քան 3 հազար մարդ կալանավորվել է, 26-ը լիկվիդացվել է, ևս 18-ը վիրավորվել են»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը երկրի ՆԳՆ հաղորդագրությունը։
Երկրում հսկողության տակ են վերցվել քաղաքային և շրջանային նահանգների ոստիկանության բաժինների բոլոր շենքերը։ Սպանվել է անվտանգության 18 աշխատակից, ևս 748 ոստիկան և Ազգային գվարդիայի սպա վիրավորվել է։
Հեռուստաալիքը հայտնել է նաեւ Ալմաթիում տիրող իրավիճակի մասին։ Հեռուստաալիքի հաղորդավարի խոսքով՝ Ալմաթիում կրակոցները շարունակվել են ողջ գիշեր, իսկ առավոտյան առանձին կրակոցներ են լսվել։ «Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, մահացածների դիերն ընկած են հենց փողոցում»,- հավելել է նա։