Իրանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ
«Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության մեջ դրական դինամիկա կա։ Երկու կողմերն էլ պատրաստ են վերսկսել հարաբերությունները»։ Այս մասին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Արտգործնախարարը նշել է, որ Իրանը շուտով կվերադառնա Ջիդայի Իսլամական համագործակցության կազմակերպություն, ինչը լավ իրադարձություն կլինի։
«Սաուդյան կողմը մտադիր է քննարկել տարածաշրջանային հարցեր, սակայն բանակցությունները պետք է կենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա։ Այնուամենայնիվ, մենք, իհարկե, գիտակցում ենք Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի հետ տարածաշրջանային բանակցությունների կարևորությունը»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։