Մոսկվան երաշխավորում է Նազարբաևի ամբողջական անվտանգությունը․ Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին Նուրսուլթան Նազարբաևի համար անվտանգության երաշխիքներ է կանխատեսում։
«Նրա հետ ոչինչ չի պատահի, քանի որ Մոսկվան երաշխավորում է նրա ամբողջական անվտանգությունը։ Նա կստանա այն, ինչ ստացան Գորբաչովն ու Ելցինը թոշակի անցնելուց հետո՝ անվտանգություն և նպաստների փաթեթ»,- ասել է Ժիրինովսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։ Ժիրինովսկին նաև ասել է, որ նոր Տոկաևը կլինի Ռուսաստանի բարեկամը։
«Սա 30 տարի ձգձգված Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի շարունակությունն է։ Սա վրեժ չէ», - ասել է Ժիրինովսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գրեթե ամենուր Արտակարգ կոմիտեից հետո եկած իշխանությունները հեռացել են։