Ասում են` խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծեք` ինչպիսի հիմարություն. ահաբեկիչների հետ անիմաստ է բանակցել. ով չի հանձնվի` կոչնչացվի. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կրկին դիմել է ժողովրդին. Նա ասել է, որ հրամայել է ուժայիններին կրակել՝ առանց զգուշացնելու սպանել։ Նրա խոսքով՝ երկրում բողոքի ցույցերը կազմակերպվել են «մեկ հրամանատարական կետի» կողմից, իսկ անկարգություններին ներգրավված են պատրաստված գրոհայիններ («միայն Ալմաթիի վրա հարձակվել է 20 հազար ահաբեկիչ»)։
«Ես կարգադրել եմ իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել և սպանել: Միջազգային հանրության կողմից առաջարկներ են արվում բանակցություններ վարել խնդիրների խաղաղ լուծման համար։ Ինչպիսի հիմարություն։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ։ Մենք գործ ունեինք զինված, վարժեցված ահաբեկիչների հետ՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի։ Ուստի նրանք պետք է ոչնչացվեն, և դա կարվի մոտ ապագայում»,- հայտարարել է Տոկաևը։
Տոկաևի խոսքով՝ ցուցարարների նախապատրաստմանը ներգրավվել է մեկ հրամանատարական կետ։ «Ավազակներին» ու «ահաբեկիչներին» որոնելու և ձերբակալելու համար ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ։ «Զինյալների» դեմ պայքարը պետք է ավարտվի, նախագահը հավելել է. «Ով չի հանձնվի` կոչնչացվի»։
Տոկաևը մեղադրել է ազատ լրատվամիջոցներին, օտարերկրյա գործիչներին և ակտիվիստներին «ահաբեկիչներին» օգնելու և բողոքի ակցիաներ հրահրելու մեջ, որոնք, նրա կարծիքով, իրենց օրենքից վեր են դասում։