Ալմա Աթա է ժամանել ինը «Իլ-76» ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահների հետ
Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանում վայրէջք է կատարել ինը «Իլ-76» ինքնաթիռ՝ ռազմական և օդադեսանտային տեխնիկայով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ռուսական զորախումբը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերի մաս է կազմում։ Ավելի վաղ հայկական ռազմական գերատեսչությունը հայտարարել էր հարյուր զինծառայող ուղարկելու մասին, իսկ հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ռազմական օգնություն էր խնդրել երկրում տիրող անկարգությունների ֆոնին։
Բացի Ռուսաստանից և Հայաստանից, աջակցություն կցուցաբերեն ՀԱՊԿ այլ անդամներ՝ Ղրղզստանը, Բելառուսը և Տաջիկստանը։