Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 7-ին կրկին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված իրավիճակի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասների մասին։
Ստանիսլավ Զասը նաև զեկուցել է այս երկիր ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական խնդիրների լուծման գործում առաջընթացի մասին։ Ներկայումս շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի օրինական ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։