Ղազախստանի քրեական հեղինակություն «Дикий Арман»-ը ձերբակալվել է
Ղազախստանում ձերբակալել են հայտնի հանցագործ Արման Ջումագելդիևին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «Дикий Арман»։ Այս մասին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջումագելդիևը շտապ թռչել էր Ղազախստան և ցուցարարներին խնդրել չտրվել սադրանքներին և դադարեցնել կողոպուտը։
Ալմաթիի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ հատուկ գործողության ընթացքում, բացի Արման Ջումագելդիեւից, բերման են ենթարկվել նաեւ նրա հինգ կողմնակիցները։
Գերատեսչությունը հայտարարել է տարբեր տրամաչափի 4 ատրճանակների, զինամթերքի, սառը զենքի և զրահամեքենայի առգրավման մասին։