Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից․ Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանին։
Նա մասնավորապես գրել է․
«Խորապես ցավում եմ Թյուրքական աշխարհի կենտրոնական պետություն հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար: Մտահոգիչ է նաև այն, որ այդ զարգացումների հետևանքով նրանք ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»: