Ղազախստանի կառավարությունը լիակատար վերահսկողություն է հաստատել երկրում
Ղազախստանում պետական իշխանությունների բոլոր շենքերը վերցվել են երկրի իշխանությունների վերահսկողության տակ, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Ներկայումս հսկողության տակ են վերցվել պետական կառույցների բոլոր շենքերը։ Պարեկային ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգը։ Մարտական ստորաբաժանումներն աշխատում են բնականոն ռեժիմով։ Գործում է 1-02 ծառայությունը։ Միջին հաշվով 1200-ից ավելի զանգ է ստացվում»,- ասում է գործակալությունը իր Telegram-ալիքում։