Տոկաևն ասել է, որ ահաբեկիչները խոսել են իրենց համար անհայտ լեզվով
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ալմաթին դիմակայել է ահաբեկչական հարձակումների վեց ալիքի, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Միևնույն ժամանակ գրոհայինները խոսում էին այն լեզուներով, որոնք տարածված չեն Ղազախստանում», - հավելել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ միայն Ալմաթիի վրա հարձակվել են 20 հազար ավազակներ։
Հիշեցնենք, որ Ալմաթիում քաղաքը մաքրում են զինված ջարդարարներից։ Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։