Գարրի Կասպարովը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Ղազախստանում տեղի ունեցած ջարդերին մասնակցության մեջ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Ղազախստանում տեղի ունեցած ջարդերին մասնակցության մեջ։ Այս մասին Գարրի Կասպարովը հայտնել է իր առցանց թերթի էջերում։
«Այս ֆոնին ամոթալի է Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, ով ակտիվորեն մասնակցել է Ղազախստանի օկուպացման ծրագրի իրականացմանը՝ դրանով իսկ դառնալով այսօրվա ջարդերի մեղսակիցը։ Նրա գործողությունները հատկապես ցինիկ են դարձնում այն փաստը, որ Փաշինյանը իշխանության եկավ խաղաղ հեղափոխության արդյունքում։ Այլ ազգերի արյան գնով անհնար է գնել սեփական ժողովրդի անվտանգությունը»,- գրել է Գ.Կասպարովը։