Մակրոնի հայտարարությունն օգտակար կլինի հայաստանյան հակառուսներին. քաղաքագետ
Քաղաքագետ Գարիկ Քեռյանն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է.
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ հայտարարեց, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է առանց Ռուսաստանի հետ համաձայնության, որն իր աշխարհագրական դիրքով, պատմությամբ և ռեսուրսներով մեր ընդհանրության անբաժան մասն է։
Զգացվում է նաև Գերմանիայի նոր վարչապետ Շոլցի բավականին զուսպ կեցվածքը Կրեմլի հանդեպ։ Հակառակ սրան բավականին մարտաշունչ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հրապարակային դիրքորոշումները ուկրաինական հարցում։ Արևմուտքն ունի իր ներսում որոշակի տարաձայնություններ և առերևույթ միասնական չէ ռուսական ուղղությամբ։
Բայց Մակրոնի հայտարաությունը օգտակար կլինի հայաստանյան հակառուսներին»։