Պուտինն ու Տոկաևը երկարատև հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Տոկաևը մանրամասն խոսել է Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև ասել, որ իրավիճակը երկրում կայունանում է։
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին ՀԱՊԿ գործընկերների և հատկապես Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնության համար։
Կրեմլը նաեւ ընդգծել է, որ ՌԴ նախագահը պաշտպանել է Տոկաեւի որոշումը՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանս անցկացնելու վերաբերյալ։