Պուտինը, Լուկաշենկոն և Փաշինյանը կրկին քննարկել են Ղազախստանի հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Կողմերը նշել են, որ իրավիճակը հանդարտվելու և կայունանալու միտում ունի, հայտնում է Կրեմլի կայքը։
Երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ մոտ ապագայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի այս միջոցառումը»,- ասված է ՌԴ նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։